23:35 Կինն ու շրթներկը | |||
![]() Շուրթերը ամենանկատելի և գրավիչ մասերից մեկն են, և շրթներկը կոչված է այն իդելական դարձնելու, ընդգծելու յուրահատկությունն ու յուրօրինակությունը, թաքցնելու թերությունն ու դյութելու տղամարդուն: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա երկար նայել կնոջ աչքերի մեջ և ակամայից հայացքը չի սահեցնի դեպի կնոջ շուրթերը... ![]() Շրթներկը, ինչպես նաև այլ կոսմետիկ միջոցներն ի հայտ են եկել հին Եգիպտոսում։ Եգիպտուհիներն այնքան էին սիրում այս կոսմետիկ միջոցը, որ նույնիսկ հանգուցյալի հետ էին շրթներկ դնում, որպեսզի մեռյալների աշխարհում անգամ հանգուցյալը փայլեր։ ՇՐԹՆԵՐԿԸ ԵՎ ԿՆՈՋ ԽԱՌՆՎԱԾՔԸ ![]() Շրթներկի վերնամասը սրացած է մատիտի նման: Սա նշան է ինքնահավանության և գոռոզության: Այս ձևի գերակշռությունը հատուկ է շրջապատի հետ դժվարությամբ շփվող կանանց մոտ, սակայն նա համարվում է կատարյալ կին իր ամուսնու համար: Շրթներկի գագաթը հորիզոնական է: Այս շրթներկն օգտագործողը լավատես է, կյանքով լեցուն, ուղղամիտ, շատ է սիրում երեխաներին: Կողմնակիցն է ճշմարտության և երբեմն բացահայտում է «անընդունելի» փաստեր: Շրթներկի գագաթը շեղ է: Ձեր առջև երևակայող կին է` ով ունի ահռելի ծրագրեր, բայց նրանցից չնչին մասն է իրականություն դառնում: Մտերիմ ընկերուհիների հանդեպ ներողամիտ է, սակայն տղամարդկանց շրջապատը գերադասում է կանանցից: Շրթներկը կոնուսաձև է: Այս կինը քայլում է կյանքին ընդառաջ, դժվարությունները փորձում է հարթել ինքն իրենով` առանց որևիցէ մեկի օգնության: Նպատակասլաց է, կյանքը նրա համար գեղեցիկ նվեր է, ինչն էլ պետք է հաճույքով «օգտագործել»: Շրթներկի գագաթը կարծես դեպի ներքև է: Ձեր առջև պրակտիկ, ծանրակշիռ կին է, ով չի սիրում մանրանալ և հստակ գիտի` ինչ է ուզում: ՇՈՒՐԹԵՐԻ ԽՆԱՄՔԸ և ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄԸ Դիմահարդարվելիս շրթներկն օգտագործում են ամենավերջում, որովհետև այն պետք է ![]() Գոյություն ունեն դրանք խնամելու հատուկ կոսմետիկ միջոցներ, որոնք հարթեցնում են շուրթերի մաշկը` դրանց տալով առողջ գույն։ Բացի այդ, գոյություն ունի ժողովրդական հին, բայց միշտ արդիական միջոց. լոգանք ընդունելուց առաջ անհրաժեշտ է շուրթերին մեղր քսել։ Լոգանքից հետո թրջում եք սրբիչի ծայրը և մաքրում-հանում շրթունքների անկենդան շերտը։ Արդյունքում ձեր շուրթերը ձեռք կբերեն առողջ գույն և փափկություն։ Քանի որ շրթունքները ծերության առաջին մատնիչներն են, անհրաժեշտ է մշտապես խնամել դրանք։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել շրթներկը մաքրող հատուկ հեղուկներ։ Ինչպե՞ս տարբերել որակյալ շրթներկը վատորակից ![]() Եթե ցանկանում եք ունենալ հաստ շրթունքներ, օգտագործեք մենթոլ պարունակող շրթներկեր, որոնք տեսողականորեն հաստացնում են շրթունքները։ Եթե ցանկանում եք, որ շրթներկն ավելի վառ գույնով արտահայտվի, անհրաժեշտ է դրանից առաջ քսել տոնային կրեմ։ Շրթունքներին անփայլ տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է շրթներկից առաջ մի քիչ դիմափոշի օգտագործել։ Շուրթերը եզրագծող մատիտը պետք է շրթներկից մեկ տոն մուգ լինի։ Նախապես շրթունքները եզրագծելը հեշտացնում է շրթներկ քսելը։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |