07:03
Կարելի՞ է արդյոք սառը ջուր խմել անմիջապես ուտելուց հետո
 

   

Մեկ բաժակ սառը ջուր խմելն, անմիջապես ուտելուց հետո, շատերիս ծանոթ երևույթ է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման սովորությունը կարող է բացասական ազդել առողջության վրա: Առաջին հերթին ուտելուց անմիջապես հետո սառը ջուր խմելը դժվարացնում է մարսողական համակարգի աշխատանքը:

 

 

Այն խառնում է ուտելիքների տեղերը, օրինակ դժվար մարսվող ճարպերը կարող են վերև բարձրանալ և ստամոքսի աշխատանքը խախտվի ու դժվարությամբ մարսեք կերածը: Երկրորդ պատճառն այն է, որ մարսելու գործընթացը դանդաղում է, ջուրն ավելացնում է ստամոքսահյութը, սակայն թուլացնում նրա ադեցությունը և կերակուրն սկսում է դանդաղությամբ տարրալուծվել: Սա կարող է հանգեցնել նրան, որ ուտելուց հետո զգաք ստամոքսի ծանրություն և հոգնածություն: Բացի այս տաք ուտելիքից հետո սառը ջուրը վնասում է ատամների էմալը, կարող է առաջացնել ատամնացավ: Ցավի զգացողություն կարող է լինել նաև աղիներում: Մեր օրգանիզմը կարողանում է կարգավորել իր ֆունկցիաները, երբ ներս մտնող ջուրը կամ սնունդը համապատասխանում են մարդու մարմնի ջերմաստիճանին: Եվ դա է պատճառը, որ շատ սառը, կամ տաք սննունդն ու ըմպելիքները դժվարացնում են մարսողական համակարգի աշխատանքը:


Как правильно пить воду во время еды, после еды, перед едой? как пить воду правильно?


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1038 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ