20:22 Ինչպե՞ս ազատվել գինարբուքի հետևանքներից | |||
![]() ![]() Ի՞նչ անել, որպեսզի արագ վերականգնվեն ուժերը Առավոտյան արթնանալուն պես մի ծխեք. առանց այն էլ օրգանիզմը թունավորված է: Որքան շատ հեղուկ օգտագործեք, այնքան լավ, սակայն դա պետք է անել աստիճանաբար` օրվա ընթացքում (3-4 լ): Կօգնեն նաև տոմատի հյութը, հանքային ջուրը, նարնջի հյութը, թանը, մածունն ու կեֆիրը, թարմ սառը օդը և տաք ցնցուղը, իսկ օրգանիզմում կալիումի, մագնեզիումի, նատրիումի և ֆոսֆորի պակասը լրացնելու համար խորհուրդ են տրվում թթու դրած կաղամբը և հացից պատրաստած կվասը: Բեռնաթափման օր` տոներից հետո ![]() 2 կգ խնձորը (կեղևահանել պետք չէ) բաժանեք 5 չափաբաժնի և կերեք օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ օրվա մեջ 4-5 բաժակ խնձորի հյութ խմեք` թարմ քամած, առանց շաքարավազի: Բեռնաթափման օր կարելի է անել նաև դիետիկ կաթնամթերքով` մածունով, կեֆիրով կամ յոգուրտով: Եթե օրվա ընթացքում գլխացավ, գլխապտույտ ունենաք, մի անհանգստացեք. դա օրգանիզմի մաքրման բնականոն երևույթներից է: Եվ վերջին խորհուրդը` ցանկալի է, որ բեռնաթափման օրն անցկացնեք տանը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |