21:35 Ի՞նչ է պահանջում ձեր մաշկը ԳԱՐՆԱՆԸ | |||
![]() Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։ Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։ ![]() Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։ ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ Խմորիչով դիմակ Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի, կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին` պահելով 15 րոպե։ Մասուրի պտուղներով դիմակ 3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։ Մեղրակիտրոնային դիմակ 1 կ ![]() իտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի15-20 անգամ օգտագործումից հետո։ Բուսական դիմակ Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ, անանուխ, կատվախոտ, կտավատի հատիկներ, կեչու տերևներ, եղևնու փշատերևներ, բոլորը խառնել իրար և մանրացնել։ Ստացված զանգվածից առանձնացնել 3 ճաշի գդալ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խյուսի։ Խառնուրդը 10-15 րոպե պահել գոլորշու վրա։ Պատրաստուկը գոլ վիճակում քսել դեմքին և պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ գոլ ջրով։ Խոտաբույսերով դիմակ Վերցնել երկուական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, նարդոս և եղեսպակ, մանրացնել, ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խիտ խյուսի։ Գոլ վիճակում զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ 20 րոպե պահելուց հետո դեմքը և պարանոցը լվանալ նախ գոլ, ապա` սառը ջրով։ Դիմակ կեչու հյութից Վերցնել մեկական ճաշի գդալ թարմ կեչու հյութ և մայոնեզ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։ ԿԵՉՈՒ ԲՈՂԲՈՋՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԱՌՈՒՅՑ Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջ կամ կեչու 20 մատղաշ տերև, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել էմալապատ կաթսայում։ Ստացվածին ավելացնել մի պտղունց կերակրի սոդա, կաթսան ծածկել և թողնել ողջ գիշեր։ Առավոտյան թրմուկը քամել, լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դնել սառցարանում։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ և երեկո մաշկը մերսել թրմուկից ստացված սառույցի կտորներով։ ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ ![]() - Ձեռքերը և մանավանդ արմունկները օգտակար է մերսել կիտրոնի կեղևով։ - Ձեռքերը մերսել խաշած կարտոֆիլի եփուկով։ - Տաքացրած բուսական յուղը իդեալական միջոց է ձեռքերի անհարթ մաշկի համար (բուսական յուղը խորհուրդ է տրվում քսել ձեռքերին և առ ժամանակ հագնել բամբակե գործվածքից ձեռնոցներ։ (Հարկ եղած դեպքում ձեռնոցները կարելի է պահել ողջ գիշեր)։ ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՔԱՄՈՒՑ ԿՈՇՏԱՑԵԼ Է Եթե դեմքը հողմահարվել է, և արդյունքում մաշկը դարձել է չոր ու թեփոտ, խորհուրդ է տրվում մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի եփուկում թրջած թանզիվե անձեռոցիկներ (վերցնել 3 բաժին լորենու ծաղիկներ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ և կես բաժին անանուխ։ Ստացված խառնուրդից առանձնացնել 2 ճաշի գդալ և ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր)։ ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ Նորմալ մաշկի համար - 1 ճաշի գդալ աղացած« Հերկուլես», 3 ճաշի գդալ գոլ կաթ, 1 թեյի գդալ մեղր։ Չոր մաշկի համար - 2 թեյի գդալ կեչու մատղաշ տերևները 1/2 բաժակ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ կետաճարպային (սպերմացետային) քսուք։ Յուղոտ մաշկի համար - 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ քերած կիտրոն։ Ծերացող մաշկի համար - 1 թեյի գդալ ծլեցրած և տրորած ցորենի հատիկներ, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսական յուղ։ Հանգստացնող դիմակ բորբոքված մաշկի համար - 1 ձվի դեղնուց, կես կիտրոնի հյութ, 1 կիտրոնի քերած կեղև, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքի և պարանոցի մաշկին և պահել 20 րոպե։ ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ԲԾԵՐ ![]() Պեպենների և պիգմենտային բծերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թրմուկից պատրաստված սառցե կտորներով (1 կապոց մաղադանոսը թրմել 250գր եռման ջրում, քամել և թրմուկը լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ)։ Դեմքի մաշկը կարելի է շփել նաև կիտրոնով։ Եթե մաշկին արդեն իսկ գոյացել են պեպեններ և պիգմենտային բծեր, խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սպիտակեցնող դիմակներ։ ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ Չոր մաշկի համար - Վերցնել հավասար քանակությամբ կաթի սերուցք և կիտրոնահյութ, խառնել, ավելացնել 5-10 կաթիլ ջրածնի գերօքսիդ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ Յուղոտ մաշկի համար - 2 ճաշի գդալ 5% ջրածնի գերօքսիդը խառնել 1 թեյի գդալ կաթնաշոռին, ավելացնել 1/4 կիտրոն (քերիչով անցկացված)։ Դիմակը պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։ Կաթնաթթվային դիմակ - 1/4 բաժակ թթվեցրած կաթը և 1 ճաշի գդալ վարսակալյուրը խառնել այնքան, մինչև մածուկանման զանգված ստացվի։ Դիմակը քսել դեմքին և պահել 15 րոպե։ Կաղամբի դիմակ - Թարմ կաղամբի տերևները աղալ, ավելացնել թթվեցրած կաթ (1:1 հարաբերակցությամբ) և խառնել։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։ Սպիտակուցային դիմակ - 2-3 թեյի գդալ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ։ Եթե Ձեր մաշկը ծակոտկեն և յուղոտ չէ, ապա խորհուրդ է տրվում հիմնական բաղադրիչներին ավելացնել նաև կես թեյի գդալ կաթնաշոռ։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |