00:09 Գարնանային դիմակներ եղինջով | |||
![]() ![]() Եղինջի թարմ տերևները տրորել այնպես, որ խյուսանման զանգված դառնա: Ավելացնել նույն քանակությամբ մեղր, խառնել, քսել դեմքին: 15 րոպեից լվացվել: Դիմակը խոնավացնում, սնուցում է մաշկը: Խորհուրդ է տրվում տարեց կանանց: Եթե թեփ ունեք, կօգնի եղինջի թարմ տերևներից քամած հյութը: Այն պետք քսել մազարմատներին, մատներով մերսել գլխամաշկը, այնուհետև լվանալ տաք ջրով: Այս միջոցը օգնում է նաև կանխել մազաթափությունը: Ոտնթաթերի ճաքերի բուժմանը կօգնեն եղինջի թուրմով լոգանքները. 2 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին 1 լ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե ոտքերը թողնել մեջը: Ապա ոտքերը չորացնել, սնուցող քսուք քսել և թեթև մերսել: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |