08:15 Երկարակեցության բաղադրատոմս՝ մենաստանի ճգնավորներից | |||
![]()
Վերցրեք 100-ական գրամ չոր երիցուկ, արևքուրիկ, անմոռուկ և կեչու բողբոջ: Բոլորը մանրացրեք, խառնեք, լցրեք ամուր փակվող չոր տարայի մեջ: Երեկոյան այդ խառնուրդից վերցրեք 1 թեյի գդալ, վրան ավելացրեք կես լիտր եռացրած ջուր և կափարիչով ծածկեք 20 րոպե: Հետո քամեք: Լցրեք 1 բաժակ այս թուրմից, մեջը լուծեք 1 թեյի գդալ մեղր: Խմեք քնելուց առաջ (գոլ վիճակում): Երկրորդ բաժակը խմեք առավոտյան, նախապես տաքացնելով, կրկին մեղրով, ուտելուց 20 րոպե առաջ: Եփուկը պետք է խմել ամեն օր, մինչև խոտերը վերջանան:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |