Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ...
 

   Kiss.am

Երբ սիրահարված ես լինում, թվում է, թե սիրո օբյեկտդ կատարյալ է: Բայց երբ անցնում է սկզբնական սիրահարվածությունը, և կյանքը դառնում է սովորական, առաջ են գալիս նյարդայնությունն ու պահանջները: Տղամարդիկ բավականին բարդ մեխանիզմ են: Թե ինչու՞ են նրանց ուժեղ սեռ անվանում… Կան բաներ, որոնք նյարդայացնում են նրանց: Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ:

Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ...

Աղջիկ-հանելուկ

Շատ աղջիկներ սիրում են խոսել հանելուկներով: Փոքրիկ ակնարկները, հարցերի շրջանցումները, «գուշակիր ինքդ» արտահայտությունները կարող են հունից հանել ցանկացած տղամարդու: Ուժեղ սեռը չի կարողանում գուշակել, հասկանալ փոքրիկ ակնարկներ: Ինչու՞: Նրանք էլ այդպիսին են: Այնպես որ եթե ուզում ես խանութի այն զգեստը, այդպես էլ ասա, ոչ թե ակնարկիր. «Վայ, ինչ սիրուն զգեստ է»:

Ես ինքս եմ քանդակել նրան

Շատ աղջիկներ, չգիտես ինչու, փորձում են փոխել տղամարդուն` հարմարեցնելով նրան իրենց համապատասխան: Իսկ դա նյարդայնացնում է տղամարդկանց: Արդյունքում տղամարդը չի փոխվում, իսկ հարաբերությունները փչանում են: Իհարկե դա չի նշանակում, որ պետք է լռես և հանդուժես ամեն ինչ, բայց չափը պետք չի անցնել: Մշտական բողոքներն ու դժգոհությունը վաղ թե ուշ հոգնեցնում են տղամարդուն:

Խոսիր ինձ հետ

Տղամարդը պետք է հրամանատար լինի: Նա պետք է զգա, որ իրեն հարգում են: Եվ եթե դու նրա հետ հրամայական տոնով ես խոսում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Որքան նուրբ ես խոսում տղամարդու հետ, այնքան շատ բանի կհասնես:

Շահամոլություն

Այսպիսի բան հաճախ է հանդիպում.

Տղամարդը. «Ես սիրում եմ քեզ»:

Կինը. «Դե ոսկյա զարդ գնիր»:

Սա բնավ ճիշտ քայլ չէ: Տղամարդը պետք է տեսնի ու զգա, որ իրեն սիրում են ոչ թե իր հարստության, այլ արժանիքների համար: Քո «նա պարտական է ինձ» քաղաքականությունը կվանի տղամարդուդ:
Սադրանք

Ինչու՞ հարցնել տղամարդուն, արդյոք նոր զգեստդ սազում է քեզ կամ ինչ կոշիկ կրես: Այսպիսի սադրիչ հարցերը տղամարդուն անհարմար դրության մեջ են դնում:

Խոսակցություններ

Պետք չի ճնշել տղամարդուն երկար պատմություններով: Բարձրաձայնված մտքերիդ անդադար հոսքը հաստատ դուր չի դա տղամարդուդ: Նա լսում է միայն այն, ինչ կարևոր է, իսկ մանրուքների վրա ուշադրություն չի դարձնում:  Ուստի պատմիր նրան միայն ամենաանհրաժեշտ բաները` բաց թողնելով մանրամասնությունները:

Լավագույն ընկերուհի

Դու սիրում ես քննարկել նորաձևության միտումները, բամբասել, գնալ գնումների և այլն: Իսկ ինչու՞ դա այդքան դուր չի գալիս տղամարդուդ: Ամեն ինչ պարզ է. նա տղամարդ է, այլ ոչ քո մտերիմ ընկերուհին:- գրում է MaryLove-ը:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol31/109284_or-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (23.07.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1832 | Տեգեր: Երկուսով, կին-տղամարդ շփում | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ